211652_close_icon
views-count1693 դիտում article-date 15:50 28-11-2018

«Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկել է ԲՈՒՀ-երում հեռավար ուսուցմամբ սովորող դատապարտյալների կիսամյակային քննական շրջանը

Նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկեց բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցմամբ սովորող դատապարտյալների կիսամյակային քննական շրջանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի առաջին կուրսի երկրորդ կիսամյակային քննությունները հաջողությամբ հանձնեցին ցմահ ազատազրկման դատապարտված Զ. Զ.-ն և «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետի ուսանող Ա. Մ.-ն: Քննական հանձնաժողովի նախագահն էր հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս. Սեդրակյանը: Պրոֆեսոր Ս. Սեդրակյանը հանդիպեց նաև «Արմավիր» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Ա.-ին՝ քննարկելու նրա ատենախոսության թեմայի մշակման ընթացքը, և ապահովեց անհրաժեշտ խորհրդատվություն վերջինիս գիտական աշխատանքի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր