Լիլիան Տյուրամ. Բենզեման ցույց տվեց իր անպատասխանատվությունը
Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լիլիան Տյուրամը անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերին, որը հայտարարել է, թե իրեն Եվրո-2016 չեն տանում ռասիստների պատճառով:
«Այդ խոսքերով Բենզեման իր վրայից հանում է ցանկացած պատասխանատվություն: Այժմ պետք է փայփայել մեր հավաքականը: Բենզեման ասում է, թե սիրում է հավաքականը, սակայն նման սերը միայն վնաս է հասցնում:
Կարիմը մոռանում է, որ միակ պատճառը, որ նրան Եվրո-2016 չեն տանում, նրա առընչությունն է Վալբուեանի գործին», ասել է Տյուրամը: