Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ Չարենցի փողոցը մաքրվում է բնակիչների թողած շինաղբից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների պատասխանատուները բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի մայրաքաղաքը չվերածեն շինարարական աղբի և իրենց կողմից աշխատանքներ կատարելուց հետո շինաղբը պատշաճ ձևով տեղափոխեն աղբավայր:
Երեկ՝ հունիսի 1-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կարգադրությամբ թաղապետարանի համապատասխան ծառայության և Կենտրոնի «Սանիտեկ»-ի աշխատակիցները ամբողջովին մաքրել են Չարենցի փողոցում բնակիչների մեղքով կուտակված շինաղբը:
Առաջիկայում թաղապետարանի միջոցներով մայթերի հսկայական ծառերը կետվեն, կհեռացվեն վտանգավոր ճյուղերը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի