211652_close_icon
views-count36848 դիտում article-date 14:25 03-08-2015

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի կարգադրությամբ կարճ ժամանակում վտանգավոր և անօրինական կառուցված պատշգամբը ապամոնտաժվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանի պատասխանատուները բոլոր անհրաժեշտ քայլերին դիմելում են, որպեսզի, երբ բնակիչը «բռնաբարում է» շենք շինությունները` ապա դրանք ապամոնտաժեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` օգոստոսի 2-ին, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հանձնարարությամբ կոմունալ ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են Շերամի 51 շենքի բնակչի կողմից կառուցված, անվտանգության ոչ մի կանոնները չպահպանված` բարձրահարկ շենքի պատշգամբը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայության պատասխանատուները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Նման վտանգավոր պատշգամբ միայն խելքից պատուհասը կկառուցեր, անունն էլ կդներ, թե` ինքը մերօրյա Թամանյանն է: Եթե այսօր մենք այն չապամոնտաժեինք, ապա չի բացառվում, որ մի օր այն կփլուզվեր ու հնարավոր է, որ ողբերգական ավարտ ունենար»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր