211652_close_icon
views-count1725 դիտում article-date 11:00 21-05-2014

«Ժառանգության» երիտասարդական թևում բուռն դժգոհություն է հասունանում․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացանք «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրից, այս կուսակցության երիտասարդական թևում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ, և վերջերս այն արտահայտվում է նաև բացեիբաց։ Երիտասարդները դժգոհ են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաև սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ։ Մասնավորապես, նրանք մեղադրեցին Րաֆֆիին ապերախտության մեջ, որ չի բարեհաճում Փարիզից իր հանրահավաքին մասնակցելու եկած Վարդան Պետրոսյանի դատերին գալ և իր ներկայությամբ բարոյական աջակցություն ցուցաբերել։ Սատարող արվեստագետների թեմայով հնչում են նաև մեղադրանքներ, որ Րաֆֆին չկարողացավ իր կողքը պահել Ռուբեն Հախվերդյանին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր