Հարավային Ամերիկայի տարածքում դանակներ են պատրաստել նաև ոսկուց
Արդյունաբերական հեղափոխության սկզբից տնայնագործական դանակները փոխարինվել են գործարանայիններով, փոխվել է նրանց նյութն ու կառուցվածքը։
Առաջնային չափանիշ են դարձել դանակի արտադրության տեխնոլոգիականությունն ու ինքնարժեքի իջեցումը։
Շատ շուտով դանակների արտադրության ավանդական կենտրոններին ավելացել են Շեֆիլդը Անգլիայում, Զոլինգենը Գերմանիայում, Էսկիլստունը Շվեդիայում, Վորսման ու Զլատաուստը Ռուսաստանում և այլն։
2005 թվականին «Ֆորբս» ամսագիրը իր ընթերցողների, ապա ավագ խմբագիրների ու փորձագետների շրջանում հարցում է անցկացրել, թե ո՞ր գործիքը կամ իրն է առավել ազդել մարդկության պատմության վրա։
Հարցման արդյունքում մարդու ստեղծած ամենակարևոր իրերի ցանկում առաջին տեղը գրավել է դանակը։