Իսպանիայում սկսել են ոսկուց հաց թխել
Իսպանիայի Ալգատոսին անունով գյուղում մի հացթուխ, անտեսելով Իսպանիայի ներկայիս տնտեսության խիստ անկումնային վիճակը, սկսել է ոսկու բաղադրությամբ հաց թխել և վաճառել:
Խուան Մանուել Մորենոն բացի ալյուրից և մեղրից ավելացրել է 250 մգ ոսկու փոշի: Դա հացը դարձնում է ամենաթանկն աշխարհում՝ արժենալով 117 եվրո:
Նա նշել է, որ նման հացը ճիշտ է արտառոց համ չունի, սակայն այն առանձնանում է իր ճոխությամբ և յուրահատկությամբ: