̕Մեդիափորձագետը ծնողներին զգուշացնում է երեխաների համար համացանցերի ու տարբեր կայքերի վտանգներից
Ներկայումս երեխաները շատ վաղ են հայտնվում համացանցում, երբ դրա կարիքը ընդհանրապես չկա:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հետ զրույցում ասաց փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն մեծերի, երեխան չունի շփման խնդիր կոնկրետ համացանցում. նրա ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ:
«Երեխան կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու, այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ծնողները այնքան էլ հստակ չեն հասկանում, թե ցանցում ինչ վտանգներ են սպառնում երեխաներին:
Երեխաների ձեռքի բջջային` հատկապես վերջին մոդելների հեռախոսները, ըստ փորձագետի, նշանակում է նրան թույլ տալ անվերահսկելիորեն օգտվել ցանցային բոլոր հնարավորություններից և քանի որ Հայաստանում դեռ չկա այդ մշակույթը, որ մարդ օգտվի սարքերի օգտագործումը սահմանափակող ծրագրերից, Մարտիրոսյանը զգուշացնում է ՝ եթե չմտցվեն այդ սահմանափակումները՝ ժամանակի, կայքերի, հայտնի չէ, թե մի քանի օրից նրանց երեխան որտեղ կհայտնվի: