211652_close_icon
views-count677 դիտում article-date 14:02 01-06-2016

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1974 թ. ծնված Կոլյա Մ.-ն կամավոր հանձնել է հակահետևակային ական, ականի 7 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ, տարբեր տրամաչափի 108 փամփուշտ: *** Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1939 թ. ծնված Պարգև Ժ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 130 և 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ: *** Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Արտակ Ս.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր