211652_close_icon
views-count1205 դիտում article-date 12:23 13-03-2014

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Մարտի 11-ին, ժամը 13.30-ին, 1972 թ. ծնված Ավետիք Պ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 74 փամփուշտ, 2 կտոր ամունալ և նռնակ` պայթուցիչով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 10.00-ին, 1946 թ. ծնված Մկրտիչ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.30-ին, 1975 թ. ծնված Արմեն Ծ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսավոր հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 18.00-ին, 1969 թ. ծնված Արտեմ Ե.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 20.15-ին, 1967 թ. ծնված Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիքի 107 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.45-ին, 1981 թ. ծնված Դավիթ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 34 և 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր