23842 դիտում
10:46 01-06-2016
47-ամյա աղջկա կողմից կացնահարված 76-ամյա մայրը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 31-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոնից, որտեղ էլ տեղափոխվել էր իր տանից, երբ դուստրը՝ 47-ամյա Կարինե Հարությունյանը կացնահարել էր նրան:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/25/86175/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ վերքեր, ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, գանգոսկրի բաց կոտրվածք ձախից ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել վիրավոր մի կին:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները ` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ հայտարարություն և տեղեկություններ հայտնել: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակչուհի, 76-ամյա Ատալյա Վարդանյանն է: Մեկնելով գյուղ` ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել էին արյան հետքեր, արյունոտված կացին և տեղում պարզել, որ Ա. Վարդանյանին սպանելու նպատակով կացնով հարվածներ էր հասցրել նրա դուստրը` 47-ամյա Կարինե Հարությունյանը:
Վերջինս` տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբալկալվել էր: Կացինն ու արյունոտված պարագաները ավագ քննիչի կողմից առգրավվել էր: Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
71276 դիտում
10:08 18-08-2015
Սպանություն Երևանում. մայրը տան հյուրասենյակում հայտնաբերել է իր 25-ամյա տղայի կացնահարված դին
125998 դիտում
14:10 31-10-2020
Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ… 2 ժամ հետո տղան մահացավ. Շուշան Դանիելյան
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)