Հայաստանը դյուրացնում է վիզաները Շվեյցարիայի հետ
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ-ի և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիիզաները դյուրացնելու մասին համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար:
Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյորացումները, որոնք Համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Համաձայնագրով նախատեսված՝ վիզայի տրամադրման դյորացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, արքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, հիշյալ Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով:
Հայաստանի և Շվեյցարիայի ազգային օրենսդրությունը կիրառվում է Համաձայնագրով չկարգավորվող այնպիսի հարցերի նկատմամբ, ինչպիսիք են վիզայի տրամադրման մերժումը, ճամփորդական փաստաթղթերի ճանաչումը, ապրուստի բավարար միջոցների վերաբերյալ ապացույցները, մուտքի մերժումը և վտարման միջոցները:
«Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2016 փետրվարի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: