2162 դիտում
16:37 22-12-2014
10 տարով ԱՄՆ վիզաները տրամադրվում են այսօրվանից սկսած
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ: Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից դեսպանությունը սկսում է այդ գործընթացը:
B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ՝ գործնական ու տուրիստական ուղևորությունների համար:
F, M կամ J տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց այսուհետ կտրվի բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզաներ:
Վիզայի համար կատարվող վճարումների չափը մնում է անփոփոխ։
Նմանատիպ նյութեր
9887 դիտում
09:07 19-09-2018
ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Մարտի 1-ի գործով անցնող անձանց մուտքի վիզաները. «Ժողովուրդ»
2620 դիտում
20:27 31-05-2016
Հայաստանը դյուրացնում է վիզաները Շվեյցարիայի հետ
Այս բաժնից
553 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
763 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի