4901 դիտում
09:37 27-04-2019
Ծառայողական մեքենաների կրճատման «բլեֆը» թաքցվում է․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում շատ է խոսվում բաց ու թափանցիկ կառավարման մասին, մինչդեռ վարչապետի հռչակած սկզբունքներին լավագույնս կազմակերպված դավաճանում են իր իսկ նշանակած նախարարները:
Բացի այն, որ լրատվամիջոցների հետ աշխատանքը սկսեցին անհիմն դարձնել գրավոր հարց ու պատասխանի ռիժիմով, հիմա էլ փակ աշխատաոճը տարածվում է նաև նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:
Ոչ վաղ անցյալում որոշ պաշտոնյաներ ակտիվ PR էին իրականացնում պետական ծառայողական մեքենաների կրճատումների թեմայով, ընդ որում՝ այս փորձն արվեց նաև նախկին իշխանությունների՝ Կարեն Կարապետյանի օրոք: Քննարկման այլ հարց է, թե ինչու էին մինչ այդ նախարարությունների հաշվեկշռին պահվում անպիտան, ժեշտի կտորների վերածված անթիվ-անհամար ավտոմեքենաներ, որոնց համար տասնյակ տարիներ ոչ միայն պահպանման ծախս է դուրս գրվել, այլ նաև բենզինի կտրոններ:
Փորձեցինք հետհեղափոխական Հայաստանի ծառայողական մեքենաների քանակն ու ծախսը հաշվել ու ստուգայց անել՝ հենց նախարարությունների հաշվեկշռից ելնելով. պարզվեց՝ նախարարություններն իրենց մոտ փակել են այդ էջը:
Նկատենք, առաջինը թափանցիկ լինելը մերժում են ծառայողական մեքենաների կրճատումների ֆոնին ինքնադրսևորված Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
ՀՀ Օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնական կայքէջերում բացակայում է ծառայողական մեքենաների քանակի մասին տեղեկատվությունը:
Բնապահպանության նախարարությունն էլ է որոշել հետևել կառավարության աշխատակազմի օրինակին:
Նշենք, որ մինչ հեղափոխությունը նախարարությունների կայքերում բաց և հրապարակային էր այս տեղեկատվությունը։
Ստացվում է՝ սուպերվարչապետական համակարգը գնալով դառնում է նաև սուպերփակ համակարգ, տեղեկություններ չհրապարակող համակարգ։ Վկան՝ պետական կառավարչական մարմինների պաշտոնական կայքերն ու լրագրողների հետ ընտրողաբար շփումները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5087 դիտում
09:27 31-05-2016
Ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ կա մի «սարսափելի» առաջարկ. «Չորրորդ իշխանություն»
1292 դիտում
08:33 02-12-2014
«Նաիրիտի»-ի աշխատակազմը այսօրվանից կրճատման վտանգի տակ է. 168 Ժամ
2558 դիտում
10:09 24-07-2021
ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. ուզում են օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը․ «Փաստ»
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»