Սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Բրազիլիայի Կոռուպցիայի դեմ պայքարի նախարարը
Բրազիլիայի Կոռուպցիայի դեմ պայքարի նախարար Ֆաբիանո Սիլվեյրան հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ հրապարակվել է ձայնագրություն, որում նա իբրև թե փորձում է խանգարել նավթային Petrobras ընկերության գործով հետաքննությանը, հաղորդում է BBC-ն:
Նախագահիլիազորությունները ժամանակավորապես կատարող Միշել Տեմերի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սիլվեյրայի հրաժարականի դիմումը համաձայնեցված է արդեն:
Սիլվեյրան երկրորդ նախարարն է, ով հեռացավ զբաղեցրա պաշտոնից իր խարդախությունները հրապարակայնորեն բացահայտող ձայնագրությունից հետո: 1 շաբաթ առաջ նույնկերպ հրաժարական է տվել պաշտոնին նախարար Ռոմերո Խուկան՝ կրկին կոռուպցիոն սկանդալային ֆոնին: