211652_close_icon

Գվատեմալայի նախագահը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է տվել

views-count1353 դիտում article-date 16:01 03-09-2015
Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան այսօր կեսգիշերին հրաժարականի դիմում է ներկայացրել այն բանից հետո, երբ երկրի գլխավոր դատախազը նրան ձերբակալելու հրաման է արձակել, հաղորդում է Associated Press-ը: Հիշեցնենք, որ Մոլինան մեղադրվում է երկրի մաքսային մարմինների սխեմայում խոշոր կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ: Նրան սեպտեմբերի 1-ին խորհրդարանը զրկել էր անձեռնմխելիությունից: Մոլինային արգելվել էր նաև լքել երկիրը: Անձամբ նա բազմիցս է հայտարարել, որ որևէ առնչություն չունի կոռուպցիոն գործունեության հետ:

Նմանատիպ նյութեր