211652_close_icon
views-count2247 դիտում article-date 16:20 30-05-2016

ԻՊ-ը Մարսելում Ռուսաստան-Անգլիա ֆուտբոլային խաղի ժամանակ ահաբեկլչություն է ծրագրել անօդաչուների միջոցով

Ֆրանսիայի իրավապահները Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հեղինակ Սալահ Աբդեսլամին պատկանող նոթբուքում տեղեկություն են հայտնաբերել Մարսելում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում Անգլիայի և Ռուսաստանի հավաքականների խաղի ժամանակ ծրագրվելիք ահաբեկչության մասին, հաղորդում է Interfax-ը: Բրիտանական The Sun պարբերականի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ ԻՊ-ի զինյալները մարտական թունավոր նյութերով անօդաչու սարքերի, մահապարտների, ինչպես նաև Կալաշնիկով զենքերի միջոցով մտադիր են հարձակումներ իրականացնել Մարսելի վրա խաղի ժամանակ: Թերթը պնդում է, որ խոսքը գնում է հունիսի 11-ի մասին, երբ կայանալու է Անգլիա-Ռուսաստան խաղը և հիմնական թիրախ են ընտրվելու բևրիտանացի երկրպագուները:

Նմանատիպ նյութեր