211652_close_icon

«Բարսելոնան» ողբերգության առթիվ իր ցավակցությունն է հայտնել «Ռեալին». տեսանյութ

views-count18484 դիտում article-date 14:33 30-05-2016
«Բարսելոնան» իր ցավակցությունն է հայտնել «Ռեալին»` Իրաքում թիմի երկրպագուների զանգվածային սպանության առթիվ: «Ահաբեկիչները Իրաքում նորից հարձակվել են «Ռեալի» երկրպագուների վրա: «Բարսելոնան» իր ցավակցությունն է հայտնում զորակցում զոհերի հարազատներին», նշված է կատալոնական թիմի պաշտոնական թվիթերում: Նշենք, որ մայիսի 29-ին 4 ահաբեկիչներ Իրաքում հարձակվել էին «Ռեալի» երկրպագուների վրա և կրակ բացել: Նախնական տեղեկություններով, 12 մարդ սպանվել է, ևս 8-ը վիրավորվել են: Ոճրագործներին հաջողվել է թաքնվել և ներկա պահին դեռևս ոչ ոք չի ձերբակալվել: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության պատասխանատվությունն ընկնում է Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր