211652_close_icon
views-count10137 դիտում article-date 22:00 29-05-2016

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր