211652_close_icon
views-count3075 դիտում article-date 19:33 29-05-2016

Հայաստանը ևս երկու օլիմպիական ուղեգիր նվաճեց աթլետիկայից

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց եռացատկորդ Լևոն Աղասյանն, ով եռացատկում գրանցեց 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է: Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք նվաճեց 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 արդյունքով: Այս ձևում օլիմպիական նորմատիվ է համարվում 23.20-ը: Մինչ այս Հայաստանը ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և վազորդ Դիանա Խուբեսերյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր