211652_close_icon
views-count38342 դիտում article-date 15:31 29-05-2016

Երեւանի Հյուսիսային պողոտայում մեկնարկած ամենամյա բարեգործական ակցիային մասնակցեց նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր թոռնիկների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի Հյուսիսային պողոտայում այսօր՝ առավոտյան ժամը 11-ին, մեկնարկեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ: Առաջին այցելուներից մեկը ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էր, ով եկել էր իր զարմիկների հետ: Նախարարը պաղպաղակ գնեց նրանց համար: Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգչուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ: Ակցիան կուղեկցվի բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: [color=#EF2929]Ամենամյա բարեգործական ակցիային մասնակցեց նաեւ Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թոռների հետ ակցիային եկած վարչապետն ընդգծեց, որ ինքը մինչ այդ թոռնիկներին պատմել է ակցիայի նպատակի մասին, այն է` ամբողջ հասույթը տրամադրվելու է քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների եւ անապահով ընտանիքների երեխաներին: «Շատ անհրաժեշտ են նման ակցիաները, ես ուրախ եմ, որ մեր երեխաները պատկերացում ունենան մեր արցախյան պատերազմի եւ մեր հերոսների մասին: Ես իմ թոռնիկներին բացատրել եմ, թե ինչի համար ենք մենք այստեղ, եւ մեր քայլերն ուր են տանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շրջեց Հյուսիսային պողոտայում տեղադրված պաղպաղակի վաճառակետերի մոտ, հետաքրքրվեց, թե ինչքան գումար է արդեն հավաքվել: Հովիկ Աբրահամյանին հատկապես հետաքրքրվեց սիրիահայ «Mr Corn» սեփականատեր Խաչիկ Ասլանյանից, թե արդյոք հարկային պայմանները հարմար են: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն ու իր չորս թոռնիկները դիտեցին մանկական համերգը եւ լուսանկարվեցին ներկա երեխաների հետ:[/color] Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 443+
443+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր