Վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ որդու՝ Երեւանի քաղաքապետ դառնալու հավանականության մասին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ դառնալու մտադրություն չունի: Այս մասին այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ Եռաբլուր կատարած այցելության ժամանակ արձագանքելով լրագրողների հարցերին՝ ասաց Հ. Աբրահամյանը:
Նրա խոսքով, մամուլում տեղ գտած այդ լուրերը անհեթեթ են եւ հիմանավորեց. «Քաղաքապետի պաշտոնը ընտրովի է՝ ժողովուրդն է ընտրում, ոչ թե նշանակում են: Բացի այդ, ո՛չ ես, ո՛չ որդիս քաղաքապետ դառնալու ցանկություն չունենք»: