Ուկրաինացի օդաչու Սավչենկոն Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնել է դադարեցնել հացադուլը
                        Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ հեռախոսազրույցում խնդրել է վերջինիս դադարեցնել հացադուլը: Սավչենկոն համաձայնել է:
Ըստ  Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդման` Պորոշենկոն տեղեկացրել է Սավչենկոյին` նրան ազատ արձակելու համար նախաձեռնվող քայլերի մասին, ինչպես նաև ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
Նշենք, որ Սավչենկոն համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել հացադուլը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

