Կանանց Եվրոպայի շախմատի առաջնություն. 8-րդ տուրը անհաջող էր
Վրաստանի Չակվի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/24/54057/]8-րդ տուրը[/url]:
Հայաստանի շախմատիստուհիների մասնակցությամբ պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝
Էլինա Դանիելյան ½ - ½ Մարինա Գուսևա
Լիլիթ Գալոյան 0 - 1 Սալոմե Մելիա
Միրանդա Միկաձե ½ - ½ Լիլիթ Մկրտչյան
Մարիա Գևորգյան ½ - ½ Նինո Խուրցիձե
Մարիա Կուրսովա 0 - 1 Գունայ Մամմազադա
Ինգա Չարխալաշվիլի 1 - 0 Սուսաննա Գաբոյան
Աննա Հայրապետյան ½ - ½ Զեյնաբ Մամեդյարովա
Սիրանուշ Ղուկասյան 1 - 0 Աննա Ծխադաձե
8 տուրից հետո մեր աղջիկները մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են հետեւյալ տեղերը՝
6. Դանիելյան 5,5
15. Գալոյան 5
20. Մկրտչյան 5
26. Գեւորգյան 4,5
58. Կուրսովա 3.5
66. Գաբոյան 3,5
77. Ղուկասյան 3
78. Հայրապետյան 3
Այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները: