211652_close_icon
views-count1927 դիտում article-date 15:55 15-11-2015

Շախմատի Եվրոպայի առաջնություն. 2-րդ տուրը «սև» ստացվեց Հայաստանի համար

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացավ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/14/70389/]2-րդ տուրը[/url], որը անհաջող ստացվեց Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների համար: Տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ֆրանսիայի հավաքականին: Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ ահա մեր առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով անսպասելի պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ինչն էլ կանխորոշեց մրցամարտի ընդհանուր ելքը: Մեր կանանց հավաքականի մրցակիցը Ռուսաստանի հավաքականն էր, որին պարտվեցինք 1:3 հաշվով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին, իսկ չորրորդ խաղատախտակի առջև Մարիա Կուրսովան հաղթեց Անաստասիա Գունինային: Այսօր կկայանա 3-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Նորվեգիայի հետ, իսկ աղջիկների թիմը՝ Թուրքիայի:

Նմանատիպ նյութեր