211652_close_icon
views-count24046 դիտում article-date 11:54 28-05-2016

Ավտովթար Արարատի մարզում. 45-ամյա վարորդը Infiniti-ով հայտնվել է ջրատարում. դպրոցականները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Ստեփանայնի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 27-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Գեղանիստ գյուղի բնակիչ, 46-ամյա Դավիթ Մանուչարյանը իր վարած Infiniti մակնիշի 51 NF 001 համարանիշի ավտոմեքենայով Գեղանիստ-Արբատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկեր ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի քաղաքի Նարդոս փողոցի 77 շենքի բնակիչ, 17-ամյա Կարեն Սայադյանը և Երևան քաղաքի Ազատության պողոտայի 7բ շենքի բնակիչ, 17-ամյա Վահագն Հակոբյանը «պոլիտրավմա» ախտորոշմամաբ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր