211652_close_icon

Պատուհանը կոտրել և հրկիզել էր գույքը

views-count2146 դիտում article-date 17:00 28-05-2016
Մայիսի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 1-ին հարկի պատուհանը կոտրելով՝ այրել են Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի 1-ին հարկում գտնվող դասարանի գույքը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր