Գոռ Վարդանյանի վրայից բոլոր մեղադրանքները հանվել են. նա արդարացվել է
Այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի դատավարությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազը, ելույթ ունենալով ճառով, հայտարարեց, որ Գոռ Վարդանյանի վրայից իրենք հանում են բոլոր մեղադրանքները:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ կայացրել է որոշում, որով Գ. Վարդանյանը արդարացվեց:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի