Նավթի գները նվազում են դոլարի ամրապնդման ֆոնին
Նավթի համաշխարհային գները նվազում են ամերիկյան դոլարի ամրապնդման ֆոնին, այդ են վկայում ստացված տվյալները, փոխանցում է Ria Novosti-ն:
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:48-ի դրությամբ Brent նավթի հուլիսյան մատակաիարումների արժեքը Լոնդոնի Ice Futures Բորսայում իջել է 0.85 %-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,17 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում իջել է 0,75 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 49,11 ԱՄՆ դոլար:
Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի 6 հիմնական գործընկեր երկրների արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքը) բարձրացել է 0.06 %-ով մինչև 95.19 կետը: