Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ կպահպանվեն. G7
G7-ի անդամ պետությունները կարևորել են Ռուսաստանի հետ երկխոսությունը, սակայն Մոսկվայի դեմ պատժամիջոցների երկարաձգումը պայմանավորում են մինսկյան համաձայնությունները չիրագործելու հետ, հայտնում է Tass-ը:
Գագաթնաժողովում ստորագրված հռչակագրում ասված է. «Պատժամիջոցները կարող են հանվել, եթե Մոսկվան կատարի այդ պարտավորությունները, չնայած նրան, որ մենք ընդունում ենք Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը»:
G7-ի առաջնորդները ևս մեկ անգամ պնդել են, որ ուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիատական ճանապարհով:
Ըստ Անգելա Մերկելի՝ Մոսկվայի դեմպատժամիջոցները դեռևս վաղ է չեղարկել, իսկ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի խոսքով՝ ԵՄ երկրները դրանք երկարաձգելու որոշում են ընդունելու: Նշենք, որ այդ պատժամիջոցների ժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին: