2536 դիտում
22:29 26-05-2016
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկիրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: Մասնավորապես քննարկվել են, հանցագործություն կատարելու դեպքում ԻԻՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն առաձնացրել է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները, նշելով, որ նույնաբովանդակ խնդիրներ առաջանում են նաև Իրան այցելող ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, հաշվի առնելով երկու երկրների օրենսդրություների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, դետալային և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
20:01 11-11-2015
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ
2204 դիտում
11:17 08-07-2016
Մոսկվայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը
2337 դիտում
14:36 15-12-2014
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ իր և Աղվան Հովսեփյանի հարաբերությունների մասին. tert.am
Այս բաժնից
343 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
649 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)