211652_close_icon
views-count1230 դիտում article-date 20:01 11-11-2015

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ

Դատախազների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Երկու երկրների գլխավոր դատախազները ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև 2015-2017թթ համագործակցության ծրագիր: Փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում: Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում և կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում: 2016թ.-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև «Մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության>> վերաբերյալ փորձի փոխանակումը: Իսկ 2017թ.-ին՝ ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաև «դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը » վերաբերող թեմաները: Բացի այդ կողմերը պայմանավորվել են փոխանակել գիտական հրատարակություններ, ինչպես նաև Ռուսասատանի Դաշնության դատախազության և Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական նյութեր: Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային կոնֆերանսի որոշումների իրականացման և այլ միջազգային ֆորումների համատեղ աշխատանքները կմոտեցնեն իրենց դիրքորոշումը, կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը, իսկ ստորագրված համագործակցության ծրագիրը կբարձրացնի դատախազների առջև դրված առաջադրանքների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր