ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ իր և Աղվան Հովսեփյանի հարաբերությունների մասին. tert.am
Անձնական որևէ խնդիրներ որևէ մեկի հետ չունեմ և չեմ էլ ունեցել: Այս մասին մամուլի ասուլիսին այսօր հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե իր և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջև անձնական բնույթի խնդիրներ կան, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2014/12/15/gevorg-kostanyan/1536417]tert.am[/url]-ը:
Նա նշեց, որ քննիչի կամ այլ պաշտոնյայի հետ կապված, եթե առերևույթ հանցագործության հատկանիշներ են լինում, հարուցվում է քրեական գործ: «Մենք իրականացնում ենք մեր գործունեությունը՝ անկախ նրանից, թե ինչպես դա կմեկնաբանվի»,-ասաց նա:
«Ես չեմ ընդունում, երբ պետական մարմնի կողմից իր գործառույթի իրականացումը անձնական շարժառիթների լույսի ներքո է մեկնաբանվում: Ես մարդու ճակատագրի նկատմամբ առավելագույն հարգանքով եմ վերաբերում, որ ես նման ապօրինություն թույլ տամ: Դա իմ տեսակը չէ»,-ասաց գլխավոր դատախազը և նշեց, որ ինքն անձնական հարաբերությունները չի շփոթում պետական գործի հետ՝ հավելելով, որ արդեն ձանձրացել այդ մասին հայտարարելուց:
Ամբողջությամբ՝ [url=http://www.tert.am/am/news/2014/12/15/gevorg-kostanyan/1536417]այստեղ[/url]:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի