Ալավերդու քաղաքապետի գլխավորությամբ տեղի ունեցան Վերջին զանգի միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 26-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ Վերջին զանգի արարողություն:
9-րդ դասարանի աշակերտները ավարտեցին հիմնական դպրոցը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, ավագ դպրոցի տնօրեններ, ծնողներ և բազմաթիվ հյուրեր:
Վերջին զանգի արարողությունը տեղի ունցավ նաև Ալավերդու Ակներ թաղամասի դպրոցում, որտեղ 12-րդ դասարանի շրջանավարտների թիվն ընդամենը 6-ն էր:
Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի