2820 դիտում
10:38 26-05-2016
Մենաշնորհները թելադրում են պայմաններ. բենզինը կրկին թանկացավ. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում հեղուկ վառելանյութի ոլորտում՝ խնդիրները բացահայտելու և հավասար հարաբերություններ ձևավորելու ակնկալիքով, նախօրեին շուկայի մասնակիցները վերստին միահամուռ բարձրացրին բենզինի գինը (թանկացել է լիտրի հաշվով 10 դրամով)։
Մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարելուց անմիջապես հետո կառավարությունն առաջին քայլերը սկսեց հենց վառելանյութի շուկայից։ Մայիսի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց վառելանյութի շուկայի վիճակն ու խնդիրները։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, վարչապետ Հ.Աբրահամյանը, կարևորելով վառելանյութի շուկայում «օրենքով սահմանված կարգով բոլոր տնտեսավարողների համար ազատ, մրցակցային և հավասար պայմանների ապահովումը», հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտել ոլորտում ուսումնասիրությունները և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկություններ։
Այս քննարկումից գրեթե մեկ շաբաթ անց բենզինը ներքին շուկայում թանկացավ։ Այսօր արդեն «ռեգուլյար» բենզինը Երևանի լիցքավորման կետերում վաճառվում է 380, «պրեմիումը»՝ 400 դրամով։
Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ գնային փոփոխություն կատարեցին շուկայի բոլոր հիմնական մասնակիցները։ Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն վաղուց ուշադրություն չի դարձնում այս երևույթին, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ կան հակամրցակցային համաձայնության տարրեր։ Մի բան, որ բնորոշ է մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող ոլորտներին։
Ի տարբերություն բենզինի, այս անգամ դիզելային վառելանյութի գինը մնաց անփոփոխ։ Տարեսկզբի համեմատ այն զգալիորեն էժանացել է։ Այժմ լցակայաններում դիզելային վառելիքը վաճառվում է 320 դրամով։
Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուկայի մասնակիցների գործողություններում խախտումներ չի նկատում, այնուհանդերձ փաստ է, որ Հայաստանում բենզինն անհամեմատ թանկ է, քան հարևան Վրաստանում։ Տարբերությունը լիտրի հաշվով գերազանցում է առնվազն 100 դրամը։ Միայն դա բավարար է ասելու, որ վառելանյութի հայաստանյան շուկայում ինչ-որ բան այնպես չէ»:
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
26376 դիտում
08:32 24-11-2017
Կարագը կրկին թանկացավ. այս անգամ 550 դրամով, կամ՝ 14 տոկոսով. «Հայկական ժամանակ»
11561 դիտում
10:51 25-11-2017
Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2170 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան