3791 դիտում
16:20 25-05-2016
Առաջնագծում զոհված Սարգիս Խալաֆյանի, Հրաչյա Մուրադյանի և Մանվել Գևորգյանի ընտանիքներին Երևանում բնակարաններ են հատկացվել
Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին:
Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում Երևանի ավագանու որոշմամբ հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան:
Ավագանու մեկ այլ որոշումով առաջնագծում զոհված պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է 85.16 քմ մակերեսով բնակարան:
Առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքին էլ Երևանի ավագանու որոշմամբ Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում հատկացվել է 60.63 քմ մակերեսով բնակարան:
Շնորհակալություն հայտնելով ավագանու անդամներին՝ վերոնշյալ որոշումների նախագծերին հավանություն տալու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ապրիլի սկզբին առաջնագծում վիրավորված և զոհված երևանաբնակ բոլոր զինծառայողների ընտանիքները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
15:02 21-12-2016
Նոր բնակարաններ կհատկացվեն զոհված ոստիկանների ընտանիքներին
2518 դիտում
20:22 24-06-2016
Ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին նոր բնակարան է հատկացվել
Այս բաժնից
904 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1321 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1354 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը