1463 դիտում
09:36 26-06-2014
ՊՆ-ն գաղտնի է պահում, թե որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին ընթացիկ տարում․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՊՆ-ն գաղտնի է պահում, թե ընթացիկ տարում որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների և բանակի սպաների մահվան կապակցությամբ: Նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դա գաղտնիք է: Այդ տվյալները գաղտնազերծելով՝ պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել:
Նշենք, որ նախարարությունը յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքին 2 միլիոնից ավելի դրամ է հատկացնում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սպաների և շարքայինների դեպքում հատկացվող գումարի չափի էական տարբերություն չկա: 200 հազարից մինչև 1 միլիոն էլ զորամասն է գումար փոխանցում, բայց դա ոչ թե պաշտոնապես, այլ ընդամենը որպես բարոյական փոխհատուցում: Իսկ գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով: Ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1498 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»