3018 դիտում
09:53 25-05-2016
Հրապարակի շատրվանների ավազան մտնելը վտանգավոր Է. Ձեզ կարող Է «հոգեկանի» տեղ դնեն. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակի շատրվանների դատարկ ջրավազանում բողոքի ակցիաները ոստիկանների կողմից ընկալվում են ոչ նորմալ, արդեն 2-րդ դեպքն է, երբ ավազանում ակցիա անողին ոստիկանները որակում են որպես հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող։ Երեկ էլ չգործող շատրվանների ավազանում խաղաղ բողոքի ակցիա անող ակտիվիստ Աննա Շահնազարյանին, որը հայտնի է որպես «Թեղուտի պաշտպանություն» նախաձեռնության անդամ, ոստիկանները փորձում էին հոգեբուժարան ուղարկել։ Կինն ընդդիմանում էր, սակայն ոստիկանները նրան բաց չէին թողնում՝ մինչև «վերևից» հեռախոսազանգով ազատ թողնելու հրահանգ չստացան։
Մինչ այդ ոստիկանները կնոջ հետ շատ «գլուխ չդրեցին» և երկար չբանակցեցին՝ հասկանալու համար, թե ինչու է քաղաքացին լուռ նստել ավազանում, ոստիկանները գերադասեցին ուժով, ստիպողաբար կնոջը դուրս հանել դատարկ ջրավազանից։ Թե ի՞նչ նպատակով էր ակցիան՝ Շահնազարյանը չմանրամասնեց։ Մնում է ենթադրել, որ այս ակցիան ի պաշտպանություն մեկ շաբաթ առաջ այս նույն վայրում և նույն մեթոդով ակցիա անող քաղաքագետ և միջազգային իրավաբան, ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանի էր, որին ոստիկաններն ուղարկել էին հոգեբուժարան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
14012 դիտում
10:18 30-01-2014
28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով հայտնվել է հրապարակի շատրվանների մեջ. կան վիրավորներ
6954 դիտում
09:35 06-08-2017
«Երևանյան ամառ 2017». տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»