Ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի ծառայողները Հանրապետության հրապարակի շատրվանների միջից դուրս բերեցին հերթական «ձկնիկին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի ծառայողները դասակի հրամանատարներ Էդգար Ռշտունու և Սահակ Գալստյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակի շատրվանների միջից դուրս են բերել երիտասարդ աղջկա:
Թե ինչի համար էր կինը մտել շատրվանների մեջ, ոստիկանության ծառայողներն էլ չկարողացան ճշտել, քանի որ նա հուզված էր և չէր պատասխանում ոստիկանների հարցերին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ՝ լավ էր՝ ոստիկանները գործեցին օպերատիվ, ու բանը չհասավ մյուս օպերատիվ ծառայություններին:
[b]Ոստիկանների կողմից ջրավազանից դուրս բերվածը
[/b]
[img]/ups/images/0680421001464081154669133.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի