Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Մայիսի 24-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ-Կարմրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MZ 235 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան (3 ուղևոր):
***
Մայիսի 24-ին, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ՈՒռուս կոչվող տարածքից 4 կմ դեպի Ամենափրկիչ մատուռ տանող ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել է ցեխակույտում և առկա է կողաշրջվելու վտանգ:
Դեպքի վայր ժամանած փրկարարները դուրս է բերվել արգելափակումից «Նիվա» մակնիշի 34NZ344 պ/հ (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենան և (4 ուղևոր):