1701 դիտում
09:20 28-06-2014
Հայաստանն այսօր աշխարհում հայտնի է դառնում իր արտագաղթով․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռ երկու-երեք տարի առաջ ռուսական ռոք երաժշտության ականավոր դեմքերից մեկը՝ ԴԴՏ խմբի մենակատար Յուրի Շեւչուկը, հայտարարել էր, թե ԱՊՀ երկրներով շրջագայության ընթացքում Հայաստան չի այցելելու՝ ասելով, թե այստեղ երիտասարդություն չի մնացել, հազիվ մեկ միլիոն բնակչություն է մնացել: Շեւչուկն առաջին երաժիշտը չէ, որ խոսում է Հայաստանի դատարկվելու մասին: Այդ մասին շարունակում է մտահոգ հարցազրույցներ տալ հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը: Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի դատարկվելու իրողությունը ոչ թե հայի մտահոգություն է, այլ, թերեւս, համընդհանուր համբավավոր տեղեկատվություն՝ այդ բառի, իհարկե, բացասական իմաստով, այդ բառի՝ նույնիսկ ողբերգական իմաստով:
Գույները խտացնելու կարիք իսկապես չկա, առավել եւս, որ Շեւչուկն, անշուշտ, այն ժամանակ չափազանցրել էր թե՛ 1 միլիոն բնակչության, թե՛ երիտասարդության իմաստով: Հայաստանում բնակչությունը, բարեբախտաբար, այսօր էլ շատ հեռու է 1 միլիոնի նվազագույն շեմից, իսկ երիտասարդության մասով էլ Հայաստանում կան հրաշալի երիտասարդներ, որոնք գուցե քիչ են, բայց որոնց արժեքը ներկայումս շատ ավելի բարձր է երիտասարդ քաղաքացիական եռանդի, ակտիվության տեսանկյունից: Բայց խնդիրն իհարկե դա չէ, այլ այն, որ Հայաստանն այլեւս աշխարհում հայտնի է դառնում իր արտագաղթով:
Հայաստանից մարդկանց արտահոսքն այսօր էլ այնքան մեծ է դարձել, որ տեսանելի է արդեն ոչ միայն ներսից, այլ նաեւ դրսից: Սա է խնդիրը: Այդ տեսանելիությունն է այսօր կարծիք ձեւավորում Հայաստանի մասին, այդ տեսանելիությունն է այսօր ձեւավորում Հայաստանի միջազգային վարկանիշը, Հայաստանի պոտենցիալը, ոչ թե իշխանության մեծ-մեծ խոսքերն ու ամպագոռգոռ ելույթները:
Հայաստանն աշխարհին պատկերանում է ոչ թե որպես զարգացող, այլ որպես դատարկվող երկիր»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»