Մանվելը սահմաններին ծանոթ ա, լրիվ տիրապետում ա. Սուրիկ Խաչատրյանը` Մանվել Գրիգորյանի մասին
«Մանվել Գրիգորյանը սահմաններին ծանոթ ա, լրիվ տիրապետում ա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Տիրապետում ա, զենքին էլ ա տիրապետում, տեխնիկային էլ ա տիրապետում: Կյանքս կերար, ինչ ես ուզում»,-լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի դեմ արշավին` Սուրիկ Խաչատրյանը նկատեց. «Մանվել Գրիգորյանն էդքան մարդ հավաքեց և գնաց, անիմաստ էր էդ ամեն ինչը և դա չար մարդկանց բանն էր: Մանվել Գրիգորյանը առաջիններից մեկն էր, որ մի քանի հազար մարդ հավաքեց գնաց, էդքան մեծ ավանդ ունի… Թող մեկնումեկը կարողանար Մանվել Գրիգորյանի պես կազմակերպել, նոր չափվել նրա հետ»:
Նաև Սուրիկ Խաչատրյանը չի կարծում, որ նա իրեն թույլ կտա` նվասատացնել զինվորի:


