Առաջնագծում է նաեւ Մանվել Գրիգորյանի անչափահաս թոռը` Մանվելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք չենք եկել ստեղ ֆիդային աշխատելու, մենք եկել ենք ծառայելու: Մենք բանակի մեջ ենք՝ ինքներս մեզ ենք եկել պահելու:
Այս մասին Արցախում կամավորականների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենատ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ առաջնագծում է նաեւ գեներալի թոռը` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անչափահաս որդին` Մանվել Գրիգորյանը:
Նշենք նաև, որ Կարեն Գրիգորյանը Արցախյան ազատամարտի տարիներին անչափահաս տարիքում զենքը ձեռքին պայքարել է թշնամու դեմ:
Կամավորականներն էլ նշում էին, որ եկել են նախ վրեժխնդիր լինեն զոհված զինծառայողների համար եւ պաշտպանելու հայրենի սահմանները, միաժամնակ համախմբման կոչ անում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում: