Brent նավթն էժանացել է
Միջազգային շուկայում Brent էտալոն նավթի գինն իջել է, իսկ WTI Տեխասյան թեթև նավթի գինը՝ բարձրացել: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Այսօր առավոտյան Brent-ի հուլիսյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0,80 ԱՄՆ դոլարով՝ 1 բարելի դիմաց կազմելով 48.35 ԱՄՆ դոլար:
WTI-ի հունիսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.33 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 48.08 ԱՄՆ դոլար:
Ըստ կանխատեսումների, եթե չմշակված նավթի գինը մինչև տարեվերջ մնա նույն մակարդակում, ապա 2016 թ-ին նրա միջին գինը կլինի 55 ԱՄՆ դոլարի սահմաններում: