Նավթն էժանացել է
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան շուկայում գերավելցուկի ֆոնին բացասական թույլ դինամիկա են ցուցադրում:
Այսպես, Brent նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,29%-ով և կազմել 65,09 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI թեթև տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,4%-ով՝ կազմելով 56,92 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
Հիմնական ցուցանիշները չեն փոխվում. նավթի գերավելցուկ՝ թույլ արտահայտված պահանջարկով, նշում են վերլուծաբանները: