211652_close_icon

Brent նավթն էժանացել է, WTI-ը՝ թանկացել

views-count1927 դիտում article-date 13:10 25-08-2016
Համաձայն ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների՝ նախորդ շաբաթ նավթի պաշարները երկրում ավելացել են 2.5 մլն բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսել էին նվազում՝ 850 հազար բարելով։ Այսպես, Brent էտալոն նավթի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 3 ԱՄՆ ցենտով և 1 բարելի դիմաց կազմել 49.02 ԱՄՆ դոլար։ Այդ ընթացքում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում աճել է 2 ԱՄՆ ցենտով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,79 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր