211652_close_icon

ՀՀ մի խումբ լրագրողներ և փաստաբաններ պատրաստվում են դատի տալ Ադրբեջանին` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իրականացված վայրագությունների փաստով

views-count2821 դիտում article-date 18:17 23-05-2016
Մի խումբ լրագրողներ ու իրավաբաններ նախաձեռնել են ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունը վիճարկել միջազգային դատարանում, տարբեր ատյաններում, ինչի մասին հայտարարեցին լրագրողների հետ զրույցում: «Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Լալայանը, ներկայացնելով նախաձեռնության իրական նպատակը, ներկաայացրեց երկու խմբերի գործառույթները: Ըստ այդմ` լրագրողների գործունեությունը պիտի լինի փաստահավաք, իսկ իրավաբանները կզբաղվեն դատական գործընթացը կազմակերպելով: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց այն գործիքակազմը, որոնց հայ փաստաբանները կարող են դիմել`նաև լրագրողների փաստահավաք նյութերի հիման վրա: «Գործիքներից են Միջազգային քրեական դատարանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ՄԻԵԴ-ը, այս դեպքում դիմողը լինում է զոհը, այն անձը, որը տուժել է տվյալ իրավիճակից, իսկ Միջազգային քրեական դատարան կարող է դիմել մեր պետությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և Միջազգային քրեական դատարանի կազմում գտնվող դատախազը, որը կարող է իր նախաձեռնությամբ հարուցել գործ: Իսկ Միջազգային քրեական դատարանը այլ մակարդակում է գտնվում: Այն քրեական դատարան է. պատասխանատվության է ենթարկում ոչ թե պետությանը, այլ քաղաքացիներին»,- պարզաբանեց Ն. Բաղդասարյանը: Նա այն կարծիքին է, որ այս հարցում մենք ուշացել ենք՝ ասելով, որ նման գործընթացներ Հայաստանը պետք է տաներ 1994 թվականից սկսած:

Նմանատիպ նյութեր