211652_close_icon
views-count10437 դիտում article-date 21:36 05-06-2017

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների և սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Կարեն Խաչատրյանին այս հայրենանվեր ձեռնարկը կյանքի կոչելու համար՝ պահանջված համարելով նման նախաձեռնությունները: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր