211652_close_icon
views-count1039 դիտում article-date 10:13 23-05-2016

Թրամփի քաղաքական հայացքները ԱՄՆ-ի համար չափազանց վտանգավոր են. Հ. Քլինթոն

ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, այդ երկրի նախին պեքարտուղար Հիլարի Քլինթոնը հատարարել է, որիր հիմնական մրցակից, հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփի քաղաքական հայացքները մեծ վտանգ են ներկայացնում երկրի համար, հաղորդել է NBC News-ը: «Ես գտնում եմ, որ այն, ինչ նա է ասում, և հենց իր թեկնածությունը, մեր երկրի համար մեծ վտանգ են ներկայացնում»,-նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ Թրամփը ագրեսիվ է. գովում է Հյուսիսային Կորեայի բռնակալ առաջնորդին և փնովում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակցին՝ Մեծ Բրիտանիային: Քլինթոնի խոսքով՝ ինքն իրեն համարում է Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուն, այդ իսկ պատճառով պատրաստ է կենտրոնացնել իր բոլոր ջանքերը Թրամփի հետ պայքարում՝ հաղթելու համար վերջնական փուլում:

Նմանատիպ նյութեր