NASA-ն ցուցադրել է Մարսի վրա հսկայական քարերի չեզոքացումը
NASA-ի մասնագետները ցուցադրել են Մարս մոլորակի վրա հսկայական գլաքարերի լուսանկարներ՝ ծածկված չեզոքացող ածխածնի երկօքսիդով: Երևույթը, որը տեղի է ունենում մոլորակի հարավային մասում, ազդարարում է ձմռան ավարտը:
Հսկայական գլաքարերը ծածկված են ավազաթմբերով: Իսկ ածխածնի երկօքսիդի սուբլիմացիան (նյութի անցումն է պինդ վիճակից անմիջապես գազային վիճակի՝ հեղուկ վիճակի շրջանցումով) տեղի է ունենում արևային լույսի ազդեցության ներքո: Այն լուսանկարներում մուգ կետերով է երևում:
Լուսանկարները ստացվել են HiRISE գիտական սարքի միջոցով: